211652_close_icon
views-count1775 դիտում article-date 23:42 30-07-2019

ՌԴ-ի 5 տարածարջաններում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անտառային հրդեհների պատճառով

Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը կազմում է 2,7 միլիոն հեկտար, ինչը 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել երկրի 5 տարածաշրջաններում: Այդ մասին հաղրոդումէ Tass-ը՝ հղում անելով երկրի բնական պաշարների նախարար Դմիտրի Կոբիլկինին: «Տարածաշրջանային արտակարգ դրություն է սահմանվել ՌԴ-ի 5 սուբյեկտներում, առավել բարդ իրադրություն է տիրում Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում, Սախայի (Յակուտիա) և Բուրյաթիայի հանրապետություններում»,-ասել է Կոբիլկինը: Վերջինիս խոսքով՝ հարևան տարածաշրջաններից կրակի տարածումը կանխելու նպատակով Կրասնոյարսկի երկրամաս է ուղարկվել 100 մարդ՝ պրոֆեսիոնալ դեսանտայիններ, ևս 100 մարդու պատրաստ են ուղարկելու։

Նմանատիպ նյութեր