3181 դիտում
16:22 30-07-2019
2020-ի հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը: Տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձանարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ:
Հանաձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:
Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:
Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկը՝
Արագածոտնի մարզ
1 «Ագաթ 777» ՍՊԸ Արագածոտնի մարզ. գ. Հարթավան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր եղջերավոր կենդանիների մորթ:
Կոտայքի մարզ
2 «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն թռչունների մորթ:
3 Զօր ՍՊԸ Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
4 «Մաեդե» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Զորավան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
5 Ա/Ձ Կարինե Առաքելյան Կոտայքի մարզ, ք. Աբովյան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
6 «Հանիավան սփրինգս» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
7 Ա/Ձ Աշոտ Ղազարյան Կոտայքի մարզ, ք. Հրազդան Գործող սպանդանոց է, սակայն իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում:
8 «Ֆերմա» ՍՊԸ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան Գործող սպանդանոց է, սակայն իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում:
9 «Արզնի մսամթերք» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ․ Արզնի Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
Լոռու մարզ
10 Ա/Ձ Խասիկ Տիտանյան Լոռու մարզ, գ. Օձուն Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
11 «Միտք» ՍՊԸ Լոռու մարզ, գ. Դարբաս Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
Սյունիքի մարզ
12 «Գյուղարտ» ՓԲԸ Սյունիքի մարզ, ք. Կապան Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
13 «Մարիլա» ՍՊԸ ՀՀ Սյունիքի մարզ գ. Սյունիք Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ:
Վայոց Ձորի մարզ
14 «Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
Արարատի մարզ
15 «Ոսկե կացին» ՍՊԸ Արարատի մարզ, ք. Մասիս Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
Արմավիրի մարզ
16 «Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ:
Նմանատիպ նյութեր
3081 դիտում
17:39 31-07-2020
Խորենացու մսի տաղավարների ճնշող մեծամասնությունում վաճառվում է սպանդանոցային ծագման թարմ միս. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3641 դիտում
20:11 06-09-2021
Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կիրականացվի թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ. ՍԱՏՄ
2148 դիտում
18:39 12-12-2019
Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման թարմ միս իրացնող տնտեսավարողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
574 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
463 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
691 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am