211652_close_icon
views-count1578 դիտում article-date 15:27 30-07-2019

Բնապահպան տեսուչները Վանաձորում կանգնեցրել են 3.2 խմ փայտանյութով բեռնված ավտոմեքենա

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վարչության աշխատակիցները հուլիսի 30-ին՝ ժամը 01:07-ին, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանգնեցրել են «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3.2 խմ փայտանյութով: Տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման համապատասխան փաստաթուղթ, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Մեքենան հանձնվել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանություն: «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ևս մեկ անգամ, հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և փայտանյութի տեղափոխումից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր