211652_close_icon
views-count2352 դիտում article-date 14:48 30-07-2019

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին անվայել պահվածքի համար իջեցրել են ինքնաթիռից

Համաշխարհային բռնցքամարտի կազմակերպության (WBO), Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի (IBF) և Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկածներով աշխարհի չեմպիոն Սերգեյ Կովալյովին հուլիսի 15-ին հանել են Մայամի - Լոս-Անջելես ներքին չվերթից՝ ուղևորուհիներից մեկի հանդեպ անվայել վարքագիծ դրսևորելու համար: Կինը ռուսաստանցի մարզիկին մեղադրել է, որ վերջինս իր ձեռքը բռնել է, համբուրել և թղթադրամներ շաղ տվել: Միաժամանակ Կովալյովը վիճաբանության մեջ է մտել այլ ուղևորների հետ: Կինը լացել է և օդանավի անձնակազմին հայտնել, որ բռննցքամարտիկի կողքին իրեն անվտանգ չի զգում, որից հետո Կովալյովին հանել են չվերթից: Մարզիկը չի ձերբակալվել և որևէ հետաքննություն չի իրականացվել: Նշենք, որ նախորդ տարի ամերիկյան դերասանուհի և մոդել Ջեյմի Ֆրոնտսը Կովալյովին մեղադրել է բռնության մեջ այն բանից հետո, երբ աղջիկը մերժել էր նրա սիրահետումները: Ֆրոնտսը 8 մլն դոլարի չափով փոխհատուցում էր պահանջել իր տառապանքների համար: Գործն առ այսօր քննարկվում է ամերիկյան դատարանում:

Նմանատիպ նյութեր