211652_close_icon
views-count61314 դիտում article-date 14:22 30-07-2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արարատի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հ․ Խոստեղյանն ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից։ Գ․ Շամշյանը հայտնում է, որ Հ․ Խոստեղյանի գլխավորած Ոստիկանության Շենգավիթի բաժինը 2016 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ստորաբաժանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր