211652_close_icon
views-count2429 դիտում article-date 10:17 30-07-2019

Ռենտգենային նոր սարքեր՝ ԱԺ անցակետերում. դրանք ձեռք բերելու համար 85 մլն դրամ է հատկացվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, և մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաև Դեմիրճյանի անցակետում։ Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռևս մա­յիսի 28-ի նիստում և այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրամ։ Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքա­վորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պա­հանջով՝ իրականացվել է առկա սար­քավորումների ուսումնասիրություն, և համաձայն ՀՀ պետական պահպանու­թյան ծառայության պետին հասցեագր­ված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588Н և Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավո­րումները շահագործվում են դեռևս 1998թ. և արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի։ Այդ սարքավորումներն ար­դեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետևանքով անհրա­ժեշտ պահեստամասերով ապահովու­մը դարձել է առավել դժվար և բավա­կանին ծախսատար։ Այդ իսկ պատճա­ռով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տա­լու նպատակով։ Բացի այդ երկու անցակետերից նաև ԱԺ նախագահի աշխա­տասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձև սարք»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր