211652_close_icon
views-count2711 դիտում article-date 10:04 30-07-2019

Դրվագ՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու գործից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է . «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել։ Մասնավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ և ներկայացրել քրեական գործով ապացույցները։ «Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարևոր դրվագ է հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը, մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել և նիստ է անցկացրել այդ օրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր