211652_close_icon
views-count1820 դիտում article-date 20:30 29-07-2019

Հողերի ձեռքբերման մասին «Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

Մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից, Ջերմուկից: Այս մասին ասված է «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հայտարարությունում։ «Վերջերս, ի պատասխան որոշ մանիպուլյատիվ մեկնաբանությունների, առիթ ունեցանք տեղեկացնելու, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին միայն մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է ձեռք բերել «Լիդիան Արմենիան»՝ 145 սեփականատերերի վճարելով ընդհանուր առմամբ մոտ 2.8 միլիոն դոլարին համարժեք դրամ: Կարծում ենք լրատվամիջոցներին հետաքրքիր կլինի նաեւ այս կարեւոր հանգամանքը: Մեկ տարվա ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակմանը մասնակցողների մեջ են 22 ազդակիր հողատեր Գնդեվազից, Ջերմուկից: Այս 22 անձինք կամ, մի քանի դեպքում նրանց ընտանիքի անդամները (հայրը, որդին, մայրը) Լիդիանին են վաճառել իրենց հողերը, ընդհանուր առմամբ ստանալով մոտ 445 000 ԱՄՆդոլարինհամարժեքդրամ: Ի լրումն՝ նրանցից 14-ը օգտվել են նաեւ Լիդիանի առաջարկած կենսակերպի վերականգնման սոցիալական ծրագրերից՝ փոքր բիզնեսի աջակցություն, ջերմոցներ, եկամուտի ավելացման ծրագրեր, անասնապահություն, կարողությունների զարգացման դասընթացներ եւ այլն: Այս մի քանի ծրագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 310 000 ԱՄՆդոլարը, որն ընկերությունը ներդրել է համայնքում: 2015-16 թթ. «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է հողերի ձեռքբերում Գնդեվազ համայնքի 145 հողատիրոջից: Սովորաբար նման ծրագրերում հայաստանյան իրականությունում, որպես կանոն, մասնավոր հողերը ճանաչվում է որպես գերակա շահ եւ գնվում տերերից՝ այսպիսով հեշտացնելով պրոցեսը եւ նվազեցնելով դատական դեպքերի հավանականությունը: Լիդիանն այս գործընթացն իրականացրել է բացառապես միջազգային ստանդարտներով՝ կամավոր առուվաճառքի սկզբունքի հիման վրա՝ • Անցկացրել է մի շարք համայնքային հանդիպումներ եւ ժողովներ հողատերերի հետ` ներկայացնելու գնահատման մեթոդիկան, փոխհատուցման հաշվարկը, • Ընդգրկվել են ՀՀ եւ արտասահմանյան լավագույն մասնագետները՝ փոխհատուցման եւ ընթացակարգի մշակման նպատակով, • Բոլոր հողատերերին առաջարկվել է հող՝ հողի դիմաց, հնարավորություն տալով նրանց ընտրելու հողի եւ դրամական փոխհատուցման միջեւ, • Կազմվել է յուրաքանչյուր հողակտորը նկարագրող փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացվել է տվյալ հողակտորի վրա եղած մշակաբույսերը, ծառատեսակները, նրանց տարիքը, հողի վրա եղած շինությունները եւ այլն, որը հաստատել են հողատերերը, • Բոլոր հողակտորները գնահատվել են բացառապես նույն սկզբունքով եւ հաշվարկով: 145 հողատերերից եւ ոչ մեկի հողակտորը ձեռք չի բերվել դատական գործընթացի արդյունքում: Մեկ ուշագրավ փաստ. շատ ոչ ազդակիր հողատերեր, որոնց հողը ընկած չէր ծրագրի տարածքում եւ ուստի գնման ենթակա չէր, խնդրում, երբեմն էլ պահանջում էին ընկերությունից գնել իրենց հողերը՝ տեսնելով հողերի արդար գնհատումը մի կողմից եւ ընկերության բարեխիղճ վճարումները եւ գործընթացի թափանցիկությունը՝ մյուս կողմից: Եվ վերջապես, որպես պատասխանատու ընկերությունը 2017թ., հողերի ձեռքբերման գործընթացի ավարտից հետո ընկերությունը ինֆորմացիա հավաքեց առ այն, թե ինչպես են ծախսել հողետերերը ստացված գումարը, թեեւ այդ գործընթացի վրա ընկերությունը որեւէ ազդեցություն չուներ: Այդուհանդերձ, կարծում ենք հետաքրքիր կլինի նաեւ այդ տեղեկատվությունը՝ տես աղյուսակը»,–նշված է հայտարարության տեքստում:

Նմանատիպ նյութեր