211652_close_icon
views-count1751 դիտում article-date 20:11 29-07-2019

Ռոբերտ Քոչարյանի գործով խախտումները շատ են, նա քաղբանտարկյալ է. Արմենուհի Կյուրեղյան. Tert.am

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի շարք խախտումներ են իրականացվել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/29/armenuhi/3060008?fbclid=IwAR0LLygjLrwBOHOvmiI1jbyhB8M02bN9jZBgcyowWg36xirYg6gK_LEfaj8]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ խոսելով Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին: «Խախտումներ կան, շատ են խախտումները: Եկեք բերեմ վերջին օրինակներից մեկը, երբ դատավորն առանց պաշտպաններին ձայն տալու որոշում է կայացնում: Դատավորը պաշտպաններին խոսելու հնարավորություն չի տալիս: Սրանից այն կողմ էլ ի՞նչ ենք ուզում»,- ասաց Կյուրեղյանը: Ըստ նրա՝ եվրախորհրդի սահմանումները քաղբանտարկյալի մասին վկայում են առ այն, որ Ռ. Քոչարյանը քաղբանտարկյալ է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/29/armenuhi/3060008?fbclid=IwAR0LLygjLrwBOHOvmiI1jbyhB8M02bN9jZBgcyowWg36xirYg6gK_LEfaj8]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր