211652_close_icon
views-count3493 դիտում article-date 23:20 29-07-2019

ՀՀ արդարադատության նախարարը հանդես է եկել ի պաշտպանություն Ստամբուլի կոնվենցիայի

Ստամբուլի կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, բռնության դեպքերի հայտնաբերման մեխանիզմների, դրանց դեմ պայքարի մեխանիզմների սահմանմանը, ինչպես նաեւ բռնության կիրառման դեպքում կանանց իրավական օգնության ցուցաբերմանը: Այս մասին այսօր Facebook սոցցանցի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ Ստամբուլի կոնվենցիան չի ենթադրում միասեռական ամուսնությունների օրինականացում: «Ծիծաղելի է նույնիսկ խոսել համասեռամոլների կողմից երեխաների որդեգրման իրավունքի ճանաչման մասին»,- նշել է Բադասյանը: Նախարարի խոսքով՝ կոնվենցիան չի ենթադրում երրորդ սեռի ստեղծում, քանի որ այնտեղ հստակ նշված են «սեռ» եւ «գենդեր» հասկացությունները: Ընդ որում, նա նշել է, որ երկխոսություն է վարում Հայ Առաքելական եկեղեցու հետ, որին հետաքրքրում եւ մտահոգում են որոշ տերմինների բացատրություններ: Բադասյանի պնդմամբ՝ տվյալ օրակարգը ոչ մի կերպ չի պարտադրվում Հայաստանին, քանի որ այն, ըստ էության, իր քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունն է եւ ուղղված է քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանությանը:

Նմանատիպ նյութեր