211652_close_icon
views-count8622 դիտում article-date 11:00 29-07-2019

Այսօր Սառա Եսայանի ծննդյան տարեդարձն է. newsbook.am

Այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ, «Երևանի պատվավոր քաղաքացի», բժշկուհի Սառա Եսայանի տարեդարձն է: Սառա Եսայանի և նրա ամուսնու՝ Կառլեն Եսայանի անունները վերջին տասնամյակում ասոցացվում են ոչ միայն բժշկական աշխարհի և այնտեղ տեղի ունեցող գործընթացների, այլ նաև  հսկայածավալ բարեգործական նախաձեռնությունների հետ, որոնք իրականացվել ու այսօր էլ շարունակվում են Արցախում, Երևանում, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում: Տիկին Եսայանն սակավախոս է, չի սիրում բարձրաձայնել իր ընտանիքի կողմից իրականացվող բարեգործությունների մասին, բայց ամեն անգամ հերթական նախաձեռնության ավարտի ազդարարումից այնպես է հուզվում կարծես տեղի ունեցողն ամնենևին էլ չի առնչվում իր անձին: Ազնիվ ու բարի այս տիկնոջ հետ ամեն հանդիպումից նորից հասկանում ես, որ մարդկությունն այս տեսակով է ապահովում շարունակություն: [url=http://newsbook.am/?p=134219&l=am&fbclid=IwAR38iHAAmaTOGZgoQ5mY4AhWbxQhfYYCaE0-QQEHJRiW1pxTsyEHZs0BTQs#.XT6a70gMUeQ.facebook]NewsBook[/url]-ը շատ առիթներ է ոնեցել անդրադառնալու Եսայան ամուսիններին՝ փորձելով հանրությանը ներկայացնել համեստ ու հպարտ այս մարդկանց պատմությունը: Այսօր էլ մեծ սիրով ու ջերմությամբ շնորհավորում ենք տիկին Եսայանին՝ նրան մաղթելով առողջություն՝ իր գերդաստանի բորոլր նախաձեռնություններն առաջնորդելու անկոտրում կամք ու ոգևորություն:  ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946 թ. ԼՂԻՄ Մարտակերտ ավանում: 1964-1970 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց անմիջապես հետո` 1970 թվականից սկսել է տիկնոջ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր: Այս տարիների ընթացքում Սառա Եսայանն աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում: Այստեղ, թերևս, կառանձնացնենք թիվ 14 պոլիկլինիկան, որտեղ տիկին Եսայանն աշխատել է տասնամյակներ շարունակ` որպես բժիշկ-ռևմատոլոգ: Պոլիկլինիկան տարիներ առաջ վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Ըստ այդմ` տիկին Եսայանի աշխատավայրը 2006 թվականից առ այսօր «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որտեղ նա աշխատում է որպես բժիշկ-ռևմատոլոգ: Բացի այս, տիկին Եսայանը տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Ոլորտում երկարամյա ներկայության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր բարոյական չափանիշների արտացոլումն է պարգևների այն ցանկը, որն իր տեղն է գտել Եսայանի կենսագրությունում: ՊԱՐԳԵՎՆԵՐ • 24.05.2010 թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում,  • 15.07.2016 թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, • 2015 թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ մեդալով», • 2010 թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով, • 2010 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, • 2010 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր, • 2012 թ. Երկրապահ կամավորական միության կողմից ստացել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը, Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=134219&l=am&fbclid=IwAR38iHAAmaTOGZgoQ5mY4AhWbxQhfYYCaE0-QQEHJRiW1pxTsyEHZs0BTQs#.XT6a70gMUeQ.facebook]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր