211652_close_icon
views-count3456 դիտում article-date 21:23 29-07-2019

Ռուսաստանի ավիացիոն ծառայությունը ցանկանում է վերականգնել թռիչքները դեպի Ուկրաինա

Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ ռուսական իշխանությունները ցանկանում են վերականգնել Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը։ Այդ մասին փոխանցում է Ria Novosti գործակալությունը։ Ներադկոյի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է լիամասշտաբ բանակցություններ սկսել ուկրաինական իշխանությունների հետ։ Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի բնակիչները կոչ էին արել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ղրիմի և ուղիղ չվերթները Ռուսաստանի հետ։

Նմանատիպ նյութեր