211652_close_icon
views-count942 դիտում article-date 20:47 29-07-2019

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման [url=http://www.police.am/news/view/%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE%D5%A8290719.html]նախագիծը[/url]: ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 9-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 010-59-66-87 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր