211652_close_icon
views-count1103 դիտում article-date 23:02 29-07-2019

Դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպել է էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրենի հետ

Հուլիսի 28-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց էմիրաթական Etihad Airways ավիաընկերության գործադիր տնօրեն Թոնի Դուգլասի (Tony Douglas) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իթիհադ ընկերության միջև ավիափոխադրումների ոլորտում համագործակցության հաստատման հնարավորություններն ու ուղիները: Դեսպանը ներկայացրեց Հայաստանում քաղավիացիայի ոլորտում վերջին շրջանում նկատվող դրական միտումները, Հայաստանի կողմից վարվող բաց երկնքի քաղաքականությունը, ինչպես նաև ծառայությունների առկա հնարավորություններն ու ներուժը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխշահավետ համագործակցության հաստատման նպատակով շարունակել քննարկումները ոլորտի մասնագետների միջև:

Նմանատիպ նյութեր