211652_close_icon
views-count67178 դիտում article-date 12:25 29-07-2019

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Սոս Ա․-ն իր վարած Ford Transit մակնիշի 36 CR 536 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 189 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սոս Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսնկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր