211652_close_icon
views-count708 դիտում article-date 10:06 29-07-2019

Գերմանիայի պետ​​նախարար Միխաել Ռոթը դատապարտել է Մոսկվայում ցուցարարների դեմ բռնությունները

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով պետական ​​նախարար Միխայել Ռոթը կտրուկ դատապարտել է Մոսկվայի ընտրություններում անկախ թեկնածուներին աջակցելու հանրահավաքի ժամանակ ոստիկանության գործողությունները: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%B3%D0%BE%D1%81%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B8%D1%81%D1%82%D1%80-%D0%B2-%D0%BC%D0%B8%D0%B4-%D1%84%D1%80%D0%B3-%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%B8%D0%BB-%D0%BD%D0%B0%D1%81%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B5-%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D0%B8%D0%B2-%D0%B4%D0%B5%D0%BC%D0%BE%D0%BD%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%BD%D1%82%D0%BE%D0%B2-%D0%B2-%D0%BC%D0%BE%D1%81%D0%BA%D0%B2%D0%B5/a-49779869]Deutsche Welle[/url]-ն։ «Մոսկվայում խաղաղ ցուցարարների դեմ ուղղված կոպիտ բռնությունները հարված էր ժողովրդավարությանը և իրավական պետությանը»։ Այս մասին հայտարարությունը Միխայել Ռոթը գրառել է հուլիսի 29-ին Թվիթերի էջում: Մոսկվայում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ «Յաբլոկո» կուսակցությունը պահանջում է Մոսկվայի քաղաքային դումայի արտակարգ նիստ հրավիրել:

Նմանատիպ նյութեր