211652_close_icon
views-count6228 դիտում article-date 21:14 28-07-2019

Կասեցվել են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները. NEWS.am

Ժամանակավորապես կասեցվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Այս տեղեկությունը [url=https://news.am/arm/news/526178.html]NEWS.am[/url]-ին հաստատեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը: «Հաստատում եմ, մնացած մանրամասների մասին վաղը ԲԴԽ-ն հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Բեքմեզյանը: [url=https://news.am/arm/news/526178.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ տեղյակ չէ իր լիազորությունները դադարեցնելու որոշումից։ «Ձեզնից եմ առաջին անգամ լսում, ինձ ոչ ոք չի իրազեկել»,- ասաց նա` նշելով, որ դեռ արձակուրդում է։ Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։ Դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ:

Նմանատիպ նյութեր