211652_close_icon
views-count6063 դիտում article-date 19:13 28-07-2019

Բակո Սահակյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Վարդավառին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը: Այնուհետև Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին: Բակո Սահակյանը կարևորել է ազգային մշակութային արժեքների պահպանման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը նպաստող գրքերի ու աշխատությունների նշանակությունը: Միջոցառումներին ներկա են եղել նաև Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր