211652_close_icon
views-count3879 դիտում article-date 18:10 28-07-2019

Մոսկվայում մահացել է հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում 59 տարեկան հասակում մահացել է պատմաբան և հեռուստալրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան: Այդ մասին հայտնել է նրա որդին՝ Վլադիմիր Կարա-Մուրզա – կրտսերը: Վլադիմիր Կարա-Մուրզան կանգնած է НТВ հեռուստաընկերության ակունքներում: Հեռուստաընկերության հիմնադրման պահից նա այնտեղ աշխատանքի է անցել «Իտոգի» ծրագրի հեղինակ Եվգենի Կիսելևի և այլ հանրահայտ լրագրողների հետ: НТВ-ում նա «Իտոգի» ծրագրի խմբագիրն ու թղթակիցն էր, այնուհետև դարձավ «Այսօր՝ կեսգիշերին» հաղորդման հեղինակը: Այդ հաղորդումը նա վարել է 1995-2001 թվականներին: 2001 թվականից աշխատել է ТВ-6 և ТВС հեռուստաընկերություններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր