211652_close_icon
views-count1919 դիտում article-date 12:26 28-07-2019

Հայկական դրոշը Կիլիմանջարոյի գագաթին. Գլենդելի 27-ամյա բնակիչը բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթոնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո լեռան գագաթը։ Ինչպես հայտնու է Asbarez-ը, իր արշավը նա սկսել է հուլիսի 11-ին. իսկ ճանապարհորդությունը տևել է 8 օր: Էնթոնին գագաթին է բարձրացրել հայկական դրոշը։ «Սկզբում Աֆրիկայի ամենաբարձր կետը բարձրանալը թվում էր քիչ հավանական, սակայն այնուհետև ես դարձա ավելի ինքնավստահ՝ գիտակցելով, որ եթե հասնեմ բարձունքին, կկարողանամ ոգեշնչել հայ երիտասարդներին ընդլայնել սեփական սահմանները, իրագործել սխրանքներ և հաղթահարել սեփական կյանքի խոչընդոտները»,-նշել է նա Asbarez-ին տված հարցազրույցում: «Ինքս ինձ հայ կոչելու հնարավորությունը միշտ թանկ էր ինձ համար, և դա ես կպահեմ մշտապես իմ կյանքում»,-հավելել է նա: Նրա խոսքով՝ բարձրացնելով հայկական դրոշը լեռան գագաթին՝ նա հարգանքի տուրք է մատուցել համայքին, ընտանիքին, ուսուցիչներին եւ դպրոցին իրենց ջանքերի համար:

Նմանատիպ նյութեր