211652_close_icon
views-count2353 դիտում article-date 09:43 28-07-2019

Ռուսաստանում հեպատիտ C-ով տառապում է մի քանի միլիոն մարդ

Ռուսաստանի Դաշնության մոտ 3.5 մլն քաղաքացի կրում է խրոնիկական հեպատիտ C վիրուս։ Նման տվյալներ է հրապարակել ՌԴ Ռոսպոտրեբնադզորի Կենտրոնական գիտահետազոտական համաճարակաբանական ինստիտուտի վիրուսային հեպատիտի հետազոտման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Չուլանովը։ Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Չուլանովի խոսքով՝ նշված տվյալները կարող են բավականին հեռու լինել իրականությունից, քանի որ բազմաթիվ մարդիկ չեն կասկածում, որ հնարավոր է՝ իրենք վարակված լինեն նշված վիրուսով։ Ախտահարման ամենամեծ նշանը գերհոգնածությունն է։

Նմանատիպ նյութեր