211652_close_icon
views-count1230 դիտում article-date 17:17 27-07-2019

Թունիսում հրաժեշտ են տվել նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիին

Պետությունների ու կառավարությունների ղեկավարները, պաշտոնական օտարերկրյա պատվիրակությունները հուլիսի 27-ին մասնակցել են 92 տարեկանում կյանքից հեռացած Թունիսի նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել նախագահական պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է [url=https://www.aljazeera.com/news/2019/07/tunisians-bid-farewell-late-president-beji-caid-essebsi-190727100222202.html]Al Jazeera[/url]-ն: Թունիսի մայրաքաղաք են ժամանել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ալժիրի նախագահները, Իսպանիայի և Մարոկկոյի թագավորները, Կատարի էմիրը, Պաղեստինի և Լիբիայի առաջնորդները: Թունիսում այս օրերին ուժեղացրել են անվտանգության միջոցները: Հազարավոր քաղաքացիներ են հավաքվում փողոցներում՝ վերջին հրաժեշտը տալու առաջնորդին, որը Թունիսի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Թունիսի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին:

Նմանատիպ նյութեր