211652_close_icon
views-count11711 դիտում article-date 16:52 27-07-2019

Ռուսաստանում ջրհեղեղի հետևանքով կորել են ՀՀ քաղաքացիներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 27-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամը անհետ կորել է: Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ և պարզվել է, որ հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) հայտնվել են գետում. 1 ՌԴ և 1 ՀՀ քաղաքացի դուրս են եկել գետից, իսկ մյուս 2-ը համարվում են անհետ կորած: ՌԴ ԱԻՆ փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ վերջիններիս գտնելու ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր