211652_close_icon
views-count1447 դիտում article-date 16:14 27-07-2019

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցից առաջ 211 մարդ է բերման ենթարկվել, ոստիկանությունը մահակներ է կիրառել

Երևանյան ժամանակով ժամը 15.35-ի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցից առաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 211-ի, հայտնում է [url=https://meduza.io/news/2019/07/27/okolo-merii-moskvy-zaderzhali-140-chelovek?fbclid=IwAR0Xykq5hii9E_8GNPZRHo-S8tVPttkrCx3DR8NkE4mkABrQLm3i_F9WKGw]meduza.io[/url]-ն: Գործակալության թղթակիցը հայտնում է, որ Պուշկինի հրապարակում ոստիկանները մահակներ են կիրառել հավաքվածների նկատմամբ: Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 15:00-ին բողոքի ցույց էր նախատեսված, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Մինչ ցույցի սկսվելն արդեն բերման են ենթարկվել քաղաքային դումայի բազմաթիվ թեկնածուներ։

Նմանատիպ նյութեր