211652_close_icon
views-count1151 դիտում article-date 13:46 27-07-2019

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր սպասվող բողոքի ցույցից առաջ ոստիկաններ են հավաքվել

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ ոստիկաններ են հավաքվել, գրում է [url=https://meduza.io/news/2019/07/27/k-zdaniyu-merii-moskvy-pered-aktsiey-za-svobodnye-vybory-styanuli-politsiyu-est-pervyy-zaderzhannyy?utm_source=website&utm_medium=push&utm_campaign=browser_news&fbclid=IwAR3Yr10YBlOYfpdh3e4sGaYpYBihpx5fQOg9PjQtPmIiiYNXeFU3rkJF1pE]meduza.io[/url]-ն: Այսօր այնտեղ իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա է սպասվում, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Ոստիկանները արգելապատնեշներ են տեղադրել քաղաքապետարանին կից հրապարակում՝ ցուցարարների մուտքն արգելելու նպատակով։ Հաղորդվում է, որ Ռուսաստանում այսօր աննախադեպ բռնաճնշումներ են իրականացվում։ Մասնավորապես՝ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի հարևանությամբ Մոսկվայի բնակիչ է բերման ենթարկվել, որն, ըստ աղբյուրի, առավոտյան վազքի էր դուրս եկել: Բերման ենթարկված անձն «ОВД-Инфо»-ին պատմել է, որ վազքի ժամանակ, նկատելով ոստիկաններին, կանգնել է և լուսանկարել նրանց: Նրա խոսքով՝ բերման ենթարկման ժամանակ նա ոտքի վնասվածք է ստացել: Հաղորդվում է նաև, որ Մոսկվայում ձերբակալել են մի շարք ընդդիմադիր թեկնածուների, այդ թվում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն, ընտրությունների անկախ թեկնածու Իվան Ժդանովին:

Նմանատիպ նյութեր