211652_close_icon
views-count2458 դիտում article-date 13:42 27-07-2019

89-ամյա ամերիկուհին բարձրացել է Կիլիմանջարո լեռը, սահմանել համաշխարհային նոր ռեկորդ

Ամերիկուհի Էնն Լորիմորը մեծ ընդունելության է արժանացել Ֆենիքս Սքայ-Հարբոր օդանավակայանում` Տանզանիայում Կիլիմանջարոն բարձրանալուց հետո հայրենիք վերադառնալիս: Հայտնում է [url=https://abcnews.go.com/GMA/Living/89-year-anne-lorimor-oldest-person-climb-mount/story?id=64584805]ABC[/url]հեռուստաալիքը: Լորիմորը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում նվաճելով Աֆրիկայի ամենաբարձր լեռնագագաթը՝ 5895 մ բարձրությամբ Կիլիմանջարո լեռը: Նա տարիներ առաջ արդեն ռեկորդ էր սահմանել՝ դառնալով Կիլիմանջարոն նվաճած ամենատարեց կինը, սակայն տեղեկանալով, որ մեկ այլ կին իրենից խլել է տիտղոսը, իսկ ավելի ուշ մի տղամարդ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, նա որոշել է կրկին բարձրանալ լեռը: «Մի պահ ես իսկապես անհանգստացած էի, քանի որ ընկել էի՝ դեռ նոր բարձրանալիս: Կողերի հատվածում ուժեղ ցավ էի զգում, չէի կարողանում խորը շնչել: Ես մտավախություն ունեի, որ եթե չկարողանամ անհրաժեշտ քանակով թթվածին ստանալ, ապա չեմ կարող գործը գլուխ բերել»,- ասել է Լորիմորը լրագրողների հետ զրույցում: Ամերիկուհին նշել է, որ Աֆրիկա ճամփորդությունը և վերադարձը՝ լեռը նվաճելով հանդերձ, իրենց 9 օր է պահանջել:

Նմանատիպ նյութեր