211652_close_icon
views-count3968 դիտում article-date 21:52 26-07-2019

Հոլանդացի վազորդուհուն Գերմանիայի սահմանին բռնել են 50 կգ թմրանյութով

Գերմանացի սահմանապահները երկրից դուրս գալիս ձերբակալել են 2016թ. Օլիմպիական խաղերում 400 մետր վազքատարածությունում Հոլանդիայի էստաֆետային թիմի անցամ Մադիա Գաֆուրին՝ վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերելով 50 կգ թմրանյութ: 26-ամյա վազորդուհուն Գերմանիայի և Նիդերլանդների սահմանին են ձերբակալել՝ մեքենան մանրազնին ստուգելուց հետո: Մեքենայի ետնամասում սահմանապահները հայտնաբերել են մետամֆետամին և էքստազի, որը նա մտադիր էր իր երկիր մտցնել: Թմրանյութի խմբաքանակի արժեքը գնահատվում է երկու միլիոն դոլար: Այժմ Գաֆուրը կալանքի տակ է: Նիդերլանդների թեթևատլետիկայի ասոցիացիան հայտարարել է, որ ցնցված է տեղի ունեցածից և պատրաստակամություն է հայտնել օգնել մարզուհուն և նրա ընտանիքին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր