211652_close_icon
views-count2160 դիտում article-date 22:18 26-07-2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կրասնոյարսկում մի շարք հանդիպումներ է ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես՝ ՔԿ նախագահը հանդիպել է Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի, ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոյարսկի մարզի քննչական գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեյ Պոտապովի, Կրասնոյարսկի մարզում գլխավոր դաշնային տեսուչ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բլինովի, ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի մարզի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռեչիցկիի, ՌԴ ՆԳՆ Սիբիրի իրավաբանական ինստիտուտի պետի պաշտոնակատար Ալեքսեյ Կալուգինի և Սիբիրի դաշնային համալսարանի ռեկտոր Սվետլանա Բասալևայի հետ: Կրասնոյարսկի մարզի մարզպետ Ալեքսանդր Ուսի հրավերով Հայկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Սիբիրի դաշնային համալսարանի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողներին է ներկայացվել զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությանը պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու հարցում «համատեղ հանցավոր գործողությունների» դոկտրինի դերն ու նշանակությունը: Ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ՀՀ ՔԿ նախագահին: Վերջիններս, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման, այլ երկրների քննչական կոմիտեների հետ համագործակցության, ինչպես նաև՝ ՀՀ ՔԿ ծառայողների սոցիալական երաշխիքների մասին: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը սպառիչ պատասխաններ է տվել ուսանողների հարցերին, միևնույն ժամանակ ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու տեսլականը: Հանդիպման ավարտին Հայկ Գրիգորյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր