211652_close_icon
views-count1415 դիտում article-date 23:25 26-07-2019

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանն ընտրվել է ԷԿՕՍՕՍ-ի փոխնախագահ

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) փոխնախագահ՝ արևելաեվրոպական խմբից, այդ մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ հուլիսի 25-ին ԷԿՕՍՕՍ-ն ընտրել է նախագահ և 3 փոխնախագահ՝ 2020 թվականի նստաշրջանի համար։ 2020 թվականին տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ կդառնա ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուուլը։ ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհուրդը բաղկացած է 54 պետությունից։

Նմանատիպ նյութեր