211652_close_icon
views-count1661 դիտում article-date 20:14 26-07-2019

Արցախի ԿԸՀ-ն դեռ ստորագրահավաքի փաթեթ չի ստացել. մամուլը ապատեղեկատություն է տարածում. Արցախպրես

Կենտրանական ընտրական հանձնաժողովը դեռ ստորագրահավաքի փաթեթ չի ստացել, և այսօր որոշ լրատամիջոցների՝ այդ առթիվ տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, «[url=https://artsakhpress.am/arm/news/110853/arcakhi-kyh-n-der-storagrahavaqi-patet-chi-stacel-mamuly-apatexekatutyun-e-taratsum-pashtonakan.html]Արցախպրես[/url]»-ի հարցադրմանն ի պատասխան, հայտնեց ԱՀ ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե իբր Սամվել Բաբայանի գրասենյակը ԿԸՀ է հանձնել սահմանադրական փոփոխությունների համար անցկացրած ստորագրահավաքի փաթեթը: «Քաղաքացիական նախաձեռնության կարգով ստորագրահավաքի փաստաթղթերի փաթեթը դեռ ԿԸՀ չի ներկայացվել: Երբ ստանանք փաստաթղթերը, պաշտոնապես կտեղեկացնենք»,- նշեց Ս. Մելքումյանը:

Նմանատիպ նյութեր