211652_close_icon
views-count1507 դիտում article-date 19:19 26-07-2019

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունները հաշվի առնելով՝ դիմել ենք Վենետիկի հանձնաժողով. արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերջին շրջանում մեծ քննարկումների արժանացած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ մտահոգությունների վերաբերյալ: Բադասյանը գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ, «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի»:

Նմանատիպ նյութեր