Հունիսի 20-21-ի իրադարձությունների առնչությամբ բռնի գործողությունների կոչ անելու, դրանք ղեկավարելու և դրանցում մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի տնօրենի պաշտոնակատար Մամուկա Չելիձեն: Գրում է Aravot.am-ը։
Քննության շրջանակում պարզվել է, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը խորհրդարանի շենքի գրոհի ժամանակ Օկրուաշվիլին իր համախոհների հետ ցուցարարներին կոչ է արել ներխուժել խորհրդարան և ինքն է անձամբ մասնակցել գրոհին: Բացի այդ, նշվում է, որ նա մասնակցել է «տարբեր խմբակային բռնի գործողությունների»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին․ «Առավոտ»
2019.07.26 14:15


Twitter
Вконтакте
Одноклассники