211652_close_icon
views-count1869 դիտում article-date 14:25 26-07-2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արձանագրությունների 100 տոկոսը: Այսպիսով՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքել է 43,16% ձայն, գրում է [url=https://ria.ru/20190726/1556895762.html?fbclid=IwAR1HJxqKBgDGEhflUWYaj2tQ-5EfFwQC9DyY2tExWQufnUoFIZBV2iAl-mU]ria.ru[/url]-ն: Երկրորդ տեղում է Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ 13,05%, երրորդում՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ 8,18% ձայնով: Ռադայում են հայտնվել նաև նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» (8,10%) և երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունները (5,82%): Ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հուլիսի 21-ին:

Նմանատիպ նյութեր