211652_close_icon
views-count1402 դիտում article-date 14:01 26-07-2019

Հակակոռուպցիոն ռազմավարության ձևավորման թեմայի քննարկումները շարունակվում են. ԱՆ․ News.am

Քննարկումները Հայաստանի 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ձևավորման թեմայի շուրջ դեռ շարունակվում են։ Այս մասին «Հակակոռուպցիոն ռազմավարություն 2019-2022. նախագիծ, գնահատականներ և անհանգստություններ» թեմայով քննարկումների ընթացքում հուլիսի 26-ին Երևանում ասել է Հայաստանի արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության զարգացման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։ Գրում է [url=https://news.am/arm/news/525886.html]News.am[/url]-ը։ Նրա խոսքով՝ այդ քննարկումները շարունակվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ «Պետք է նշել, որ հասարակական կազմակերպությունները և այլ կառույցներ բավական բարձր ակտիվություն են ցուցաբերել։ Մեր առաջարկած ռազմավարությունը, իմ կարծիքով, աննախադեպ է, համենայնդեպս, մասնակիցների թվաքանակի տեսակետից»,- ասել է Գալստյանը։ Նա նշել է, որ առաջարկների զգալի մասը, որոնք արվել են ինչպես հասարակայնության, այնպես էլ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, ընդունվել ու մտցվել են հակակոռուպցիոն ռազմավարության ձևավորման նոր փաստաթղթում։ Նշենք, որ մինչ այդ Հայաստանի արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել հասարակության պահանջով լրամշակված կառավարության «Հայաստանի 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի հաստատման մասին» նախագիծը։ Ռազմավարությամբ, մասնավորապես, կանխորոշվում են հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությունները առաջիկա տարիներին, ինչպես նաև հակաոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը։ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխումը, կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը և հակակոռուպցիոն գիտելիքներն ու տեղեկացվածությունը։ Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/525886.html]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր