211652_close_icon
views-count2319 դիտում article-date 13:49 26-07-2019

Կառավարությունը պատրաստակամ է վճարել՝ ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար. Սիսեռյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման հարցին. «Տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար»,–գրել է նա։ Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»: [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/25/1130852/]Հիշեցնենք[/url], որ Հուրգադա–Երևան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ մոտ 100 քաղաքացի մնացել է Հուրգադայում: Հուրգադա–Երևան թռիչքը չի կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար:

Նմանատիպ նյութեր