211652_close_icon
views-count1290 դիտում article-date 13:37 26-07-2019

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռեմուս Մունտեանույի հետ

Հուլիսի 25-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի երիտասարդության և սպորտի նախարարության պետքարտուղար Ռեմուս Մունտեանույի (Remus Munteanu) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երիտասարդության և սպորտի ոլորտում համագործակցության հետագա հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի և Ռումինիայի ներկայացուցիչների մասնակցությունը երկու երկրներում նշյալ ոլորտներում կազմակերպվող միջոցառումներին։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմակերպել ոլորտային մասնագետների հանդիպումներ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ու փոխգործակցության հաստատման նպատակով։

Նմանատիպ նյութեր