211652_close_icon
views-count1606 դիտում article-date 12:59 26-07-2019

Մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ․ ՊԵԿ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել․ «Վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ»:

Նմանատիպ նյութեր