211652_close_icon
views-count1917 դիտում article-date 12:20 26-07-2019

Այս տարվա 6 ամիսներին գրանցվել է 6,5 տոկոս տնտեսական աճ. վիճակագրություն

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.5% աճ: Վիճակագրության պետական կոմիտեի [url=https://www.armstat.am/am/?nid=157&id=678]տվյալներով[/url], այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 3,4 տոկոս: Հատկանշական է, որ մայիսին այդ ցուցանիշը եղել է 7,3 տոկոս, իսկ ալրիլին՝ 9,5 տոկոս: Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքն աճել է 6,9 տոկոսով (հունիսը՝ նախորդ տարվա հունիսի 1-ի նկատմամբ՝ 12,8 տոկոսով): Շինարարությունն առաջին կիսամյակում աճել է 4,7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով: Ծառայությունների ծավալն առաջին կիսամյակում աճել է 15,3 տոկոսով, սպառողական գների ինդեքսն աճել է 2 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,6 տոկոսով և կազմել 179 հազար 783 դրամ: Ընդ որում, պետական հատվածում աշխատավարձն աճել է 6,4 տոկոսով, մասնավոր հատվածում՝ 3,9 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 0,1 տոկոսով: Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 7,4 տոկոսի անկում: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5,5 տոկոսով:

Նմանատիպ նյութեր