211652_close_icon
views-count2130 դիտում article-date 22:47 25-07-2019

Արցախում ներքաղաքական կյանքը ակտիվ փուլ է թեւակոխել, լուրջ վերադասավորումներ են սպասվում Արցախի քաղաքական քարտեզի վրա. Դավիթ Բաբայան. newsmedia.am

Արցախի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակի, Հայաստան-Արցախ ներկա հարաբերությունների, ինչպես նաեւ տարբեր ռազմական փորձագետների կողմից կանխատեսվող լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին, [url=https://newsmedia.am/?p=2536988&l=am%2Farcaxum%20nerqaxaqakan%20kyanqy%20aktiv%20pul%20e%20te%D6%82akoxel%20lurj%20veradasavorumner%20en%20spasvum%20arcaxi%20qaxaqakan%20qartezi%20vra%20davit%20babayan&fbclid=IwAR0nYXSnpyJdPqM7X8H5umctWGOephEOpxP4dP4kkD5UKTZ9mi5Vnnee9bU]NEWSMEDIA.am[/url]-ը զրուցել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի պատասխանատու, «Արցախի Պահպանողական» կուսակցության նախագահ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ: [b]- Պարոն Բաբայան, ներքաղաքական ի՞նչ մթնոլորտ է տիրում այսօր Արցախում: [/b] -Պետք է ասեմ, որ Արցախում ներքաղաքական կյանքը իրականում ակտիվ փուլ է թեւակոխել. շուտով լուրջ վերադասավորումներ են սպասվում Արցախի քաղաքական քարտեզի վրա, ինչը բնական է: Ձեւավորվելու է նոր իշխանություն, բացի այդ փոխվելու է նաեւ ընտրական կարգը: Առաջին անգամ Արցախում, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները լինելու են մեկ օրում: Դրան գումարած՝ փոխվել է նաեւ քվեարկության ձեւը. հետեւաբար, այն որ այլեւս մեծամասնական կարգով ընտրություններ տեղի չեն ունենալու խորհրդարանական ընտրություններում, բնական է, որ այս առումով եւս պետք է ակտիվանա քաղաքական կուսակցությունների ձեւավորման գործընթացը: Որովհետեւ այլընտրանք պարզապես չկա: Եվ սա է պատճառը, որ բավականին մեծ թվով ուժեր են ի հայտ եկել քաղաքական դաշտում: Ու սա, նորից եմ կրկնում. բնական գործընթաց է, որովհետեւ հատկապես նոր ձեւավորված քաղաքական ուժերը, պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն հանրությանը, եւ մարդիկ պետք է ծանոթանան այդ կուսակցությունների հետ: Սա քարոզարշավ չէ, սա ավելի շուտ ինչ-որ տեղ կարելի է ասել, որ ինքնաներկայանալու գործընթաց է: Ներկա պահին այո, քաղաքական դաշտում ակտիվություն է նկատվում, ու ամենակարեւորը՝ այդ պրոցեսները ընթանում են բացառապես օրենքի շրջանակներում: [i]«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ՄՏՆԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ, ԵՒ ԼԻՆԵՆՔ ԱԶԴԵՑԻԿ ՈՒԺԵՐԻՑ ՄԵԿԸ» [/i] [b]Ինչպես նաեւ կցանկանայինք անդրադառնալ Ձեր կողմից հիմնած՝«Արցախի Պահպանողական» կուսակցությանը, ու նրա առջեւ դրված նպատակներին: Հաշվի առնելով, նաեւ այն հանագամանքը, որ կուսակցությունը ( կարճ ժամանակահատվածում) հասցրել է մեծ համակիրների բանակ ունենալ, որի շարքերը գնալով խտանում են: [/b] -Այն, որ մենք մասնակցելու ենք ընտրություններին՝ սա միանշանակ է: Խորհրդարանական ընտրություններին բնական է, որ հստակ մասնակցելու ենք: Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ դեռ չենք որոշել, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցություն ունենալու: Կարծում եմ երբ գա ժամանակը, մենք արդեն հստակ կհայտարարենք, թե ում ենք պաշտպանում, պաշտպանո՞ւմ ենք որեւէ մեկին, թե՞ սեփական թեկնածուով ենք հանդես գալիս եւ այլն: Այսինքն այդ բոլոր հարցերի պատասխանը՝ կտանք ճիշտ ժամանակին: Իսկ մեր կուսակցության հետ կապված, կարող եմ ասել, որ քաղաքական դաշտում մեր ուժը ստեղծվել է հստակ գործունեություն ծավալելու, եւ հանրությանը ծառայություն մատուցելու համար: Իսկ այդ ծառայությունների մատուցման լավագույն տարբերակներից մեկն էլ՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցելն է, եւ ինչ խոսք. քաղաքական դաշտում ամուր տեղ զբաղեցնելը: Մենք այսօր նպատակասլաց կերպով աշխատանքներ ենք տանում, որպեսզի մտնենք քաղաքական դաշտ, եւ լինենք ազդեցիկ ուժերից մեկը: [i]«ՄԵՐ ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿԸ՝ ԴԱ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆ Է » [/i] [b]-Ովքե՞ր են այսօր «Արցախի Պահպանողական» կուսակցության շարքերում: [/b] -Ճիշտ է ՝ կուսակցությունը երիտասարդ է, բայց կարեւորը՝ դինամիկ է ու զարգացող: Ունենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ` վետերաններ, Մարտական Խաչ 1-ին, Մարտական Խաչ 2-րդ աստիճանի ասպետներ, մեծ մասը իհարկե երիտասարդներ են: Եվ այն պահպանողական գաղափարները, որոնք որ մենք որդեգրել ենք, նպատակը մեկն է. պաշտպանել ու պահպանել մեր արժեքները, բարձր մակարդակի վրա պահել մեր երկրի անվտանգությունն ու անկախությունը: Մեր վերջնանպատակը՝ դա միացյալ Հայոց պետության կազմավորումն է, բայց մինչ այդ մենք պետք է ուժեղացնենք Արցախի պետականությունը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://https://newsmedia.am/?p=2536988&l=am%2Farcaxum%20nerqaxaqakan%20kyanqy%20aktiv%20pul%20e%20te%D6%82akoxel%20lurj%20veradasavorumner%20en%20spasvum%20arcaxi%20qaxaqakan%20qartezi%20vra%20davit%20babayan&fbclid=IwAR0nYXSnpyJdPqM7X8H5umctWGOephEOpxP4dP4kkD5UKTZ9mi5Vnnee9bU]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր