211652_close_icon
views-count1034 դիտում article-date 20:46 25-07-2019

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Tert.am

Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով. այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/07/25/Arthur-Aghabekyan/3057401?fbclid=IwAR0USlm9Df9v08FLnoEY0WFeNBJnFkrpO32vegeTuRAXG2i_HCkpSrFORUw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ինչ վերաբերում է Աղաբեկյանի առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, որն առաջացրել է ծանր հետևանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մաս), ապա Հարությունյանն ասաց, որ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտ ընդունվելու հիմքով: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/07/25/Arthur-Aghabekyan/3057401?fbclid=IwAR0USlm9Df9v08FLnoEY0WFeNBJnFkrpO32vegeTuRAXG2i_HCkpSrFORUw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր