211652_close_icon
views-count1431 դիտում article-date 21:26 25-07-2019

Դադարեցվելու է Կապանի Համլետավան թաղամասի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 26-ին ժամը 10.00-13.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Համլետավան թաղամասի գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-տեղեկացնում են ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր