211652_close_icon
views-count1252 դիտում article-date 23:19 25-07-2019

Գավառում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագիծը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և ««Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից: Արդարադատության նախարարությունը մի շարք ՀԿ-ների աջակցությամբ Երևանում, Գյումրիում և Գորիսում արդեն իսկ կազմակերպել է նման ձևաչափով քննարկումներ, իսկ առաջիկայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են նախատեսվում նաև Մարտունիում, Վանաձորում և Արմավիրում: Փոխնախարար Սրբուհի Գալյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նախագծի հիմնական ուղղությունները, կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթությանն առնչվող կարգավորումները, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերը, ինչպես նաև անդրադարձել է այս գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներառականության կարևորությանը: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև:

Նմանատիպ նյութեր