211652_close_icon
views-count9832 դիտում article-date 18:09 25-07-2019

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ կապված Փոքր Վեդիում ջրի սպառողների անհանգստության հետ

Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված մեր բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ: Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են: Իրավիճակն առավել սրվում է ամռանը այն պատճառով, որ սպառողները խմելու ջուրն օգտագործում են նաև ոռոգման նպատակով: Ցավոք, օրերս խոշոր վթար տեղի ունեցավ «Գառնի-Լանջազատ» մայրուղային ջրատարի վրա, ինչը ևս բացասական ազդեցություն թողեց գյուղի ջրամատակարարման վրա: Ներկայումս խողովակաշարը վերանորոգվել է և գործում է ողջ հզորությամբ: «Վեոլիա ջուր» ընկերությունը չի նվազեցրել Փոքր Վեդիին մատակարարվող ջրաքանակը, բայց քանի որ բնակիչները շտապում են լցնել իրենց ջրհորները, ջուրը չի բավականացնում գյուղի բոլոր թաղամասերին: «Վեոլիա Ջուր»-ը աշխատանքներ է իրականացրել նաև խնդրի արմատական լուծման ուղղությամբ: 1000 խորանարդ մետր ծավալ ունեցող գործող Օրվա Կարգավորիչ Ջրամբարի անմիջական հարևանությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվում է ևս մեկը, նույն տարողությամբ, որն ամենայն հավանականությամբ կգործարկվի արդեն աշնանը: Բացի այդ, դեպի Փոքր Վեդի շուրջ 3 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվում զգալիորեն ավելի մեծ՝ 250մմ տրամագծով, գործող 150 մմ փոխարեն: Դա նշանակում է, որ արդեն տեսանելի ապագայում 2 անգամ ավելի շատ ջուր կստանան սպառողները, ինչը թույլ կտա Փոքր Վեդիում ապահովել բարվոք ջրամատակարարում: [b]«Վեոլիա ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր