211652_close_icon
views-count1341 դիտում article-date 18:22 25-07-2019

Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության գլխավոր հանձնակատար Տիգրան Խաչատրյանը և ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ ԱլԱլին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։ Այնուհետև Տիգրան Խաչատրյանը և Նաջիբ ԱլԱլին քննարկել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։ Կողմերը զրուցել են նաև ցուցահանդեսին Հայաստանի ազգային օրվա կազմակերպման հարցի շուրջ։ Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին։ «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և կտևի շուրջ 6 ամիս։ Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։ Մասնակից երկրները ներկայացնելու են իրենց մշակութային ժառանգությունը, տնտեսությունը, մասնավորապես՝ ներդրումային և զբոսաշրջային ներուժը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր