211652_close_icon
views-count2132 դիտում article-date 15:53 25-07-2019

Աֆրիկական, իռլանդական և հայկական մշակույթները Աբովյան քաղաքում

2019թ. հուլիսի 9-ից 18-ը Հայաստանի «Ապագան մեր ձեռքերում» և Իռլանդիայի Love and Care for People ՀԿ-ների համատեղ ջանքերով իրականացվեց Step Up երիտասարդական փոխանակման ծրագիրը Աբովյանում և Երևանում։ Ծրագրի հիմնական նպատակը հայկական և իռանդական մշակույթների փոխանակումն էր պարի միջոցով։Ամբողջ ծրագրի ընթացքը լի էր պարային ռիթմերով։Մասնակիցները ծրագրի ընթացքում սովորեցին հայկական և իռանդական պարեր՝ բացահայտելով պարային շարժումների նշանակությունն ու պատմությունը։Մասնակիցների համար կազմակերպվել էին նաև Սալսա, Բաչատա և Հիպ-Հոպ պարային ոճերի դասընթացներ։ Ծրագիրը ակտիվ էր խաղերի կազմակերպմամբ նույնպես։Հայ և իռլանդական թիմային խաղերը ապահովում էին ծրագրի ավելի ակտիվ և աշխույժ իրականացումը։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց երկրի պատմությունն ու մշակույթը ներկայացնել կազմակերպվող միջմշակութային երեկոների միջոցով։Կազմակերպվել էր նաև Սուջուխի պատրաստման դասընթաց, որին մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին և՛ հայ, և՛ իռանդացի մասնակիցները։ Step Up միջազգային փոխանակման ծրագրին մասնակցեցին Իռլանդիայի և Հայաստանի շուրջ 32 պատանիներ։

Նմանատիպ նյութեր