211652_close_icon
views-count53166 դիտում article-date 14:52 25-07-2019

Արտակարգ դեպք Երևանում․ ԽՍՀՄ տարիներին կառուցված, չգործող ճաշարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր․ փլուզվել են պատերը․ ժամանել են մեծ թվով փրկարարներ ու ոստիկաններ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հուլիսի 24-ին ուժգին պայթյուն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կատատրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բուժ բրիգադը Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեի մոտից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ 22-ամյա Նիկոլայ Հ․-ն է։ Մինչ հիվանդանոցում ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ոստիկանության նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Գոռ Հարությունյանն ու համայնքային ոստիկան Գնել Առաքելյանը պարզել են, թե վիրավորը որտեղից է տեղափոխվել հիվանդանոց։ Այդ պահին նշված վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները, կինոլոգը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Տեղում աշխատում են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր, պայթյունի հետևանքով փլուզված պատեր և տարբեր տրամաչափի ժանգոտած պատրոններ։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կիրակոսյանի կողմից, ով տեղում ղեկավարում է հետաքննչական աշխատանքները, նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է նաև, թե ինչից է առաջացել պայթյունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր