211652_close_icon
views-count920 դիտում article-date 14:25 25-07-2019

Կառավարությունը Ջրային կոմիտեին հատկացրեց ավելի քան 64 մլն դրամ

Ոռոգման համակարգում շուրջ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը Ջրային կոմիտեին 2019 թվականի 9 ամսում կհատկացնի 44 մլն 974 հազար դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 25-ի նիստում: Նույն որոշմամբ նախատեսվում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն ավարտելու նպատակով Ջրային կոմիտեին հատկացնել լրացուցիչ 19 մլն 766 հազար դրամ: Միջոցները հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից:

Նմանատիպ նյութեր