211652_close_icon
views-count816 դիտում article-date 13:38 25-07-2019

Կազմակերպություններին պետպատվերի տրամադրման կարգը դյուրացվելու է

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ նախարարությունը պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում է հաշվետվողականության պրոցեսը: «Հաշվետվությունները նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Պարզեցնում ենք ու դարձնում միայն մեկ հաշվետվություն, որն ամբողջական ու համապարփակ է: Սրանով մենք թույլ ենք տալիս, որ ամեն օր թուղթ չլրացնեն մեզ համար, հաճախ այնպիսի թղթեր, որոնք երբևէ չեն օգտագործվել, տվյալներ, որոնց կարիքը չի էլ եղել»,- ասաց Թորոսյանը: Նախարարը տեղեկացրեց, որ ևս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են պետպատվերի տրամադրման կարգը: «Դա էլ բավականին երկարատև բյուրոկրատական քաշքշուկներով լի պրոցես է եղել: Աշնանը կընդունենք և հաջորդ տարվանից այդ պրոցեսն ավելի դյուրին կլինի: Մոտ 500 կազմակերպությունների համար էական բարելավում է լինելու»,- ընդգծեց Թորոսյանը:

Նմանատիպ նյութեր