211652_close_icon
views-count2976 դիտում article-date 11:49 25-07-2019

Ադրբեջանական МиГ-29 ինքնաթիռը Կասպից ծովն է ընկել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի МиГ-29 ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ Կասպից ծովն է ընկել, գրում է [url=https://ria.ru/20190725/1556858822.html?fbclid=IwAR2H4e6op9LVQXlqdJagSgBoWx3NkXE1NQT8DVNjcJp8PzcDl4D5-i6CaI4]ria.ru[/url]-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում: Ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրանից: Նախնական տվյալներով՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել: Ներկա պահին շտապ միջոցառումներ են ձեռնարկվում օդաչուին գտնելու և փրկելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր