211652_close_icon
views-count1739 դիտում article-date 22:32 24-07-2019

Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, Բորիս Ջոնսոնը՝ ստանձնել

Թերեզա Մեյը պաշտոնապես լքել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ ունեցած հանդիպումից հետո: Այս մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը: Նշվում է, որ Մեյը հրաժեշտի ելույթից անմիջապես հետո գնացել է հանդիպման՝ միապետի հետ: Ըստ բրիտանական ավանդույթի՝ իշխանության փոխանցումը այնտեղ կատարվում է շատ կարճ ժամանակում: Միացյալ Թագավորությունը մոտ մեկ ժամ է մնում առանց վարչապետի: Մեյից անմիջապես հետո նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով դարձել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար ընտրությունների հաղթող, ևս հանդիպել է միապետի հետ: Եղիսաբեթ 2-րդը նրան հանձնարարել է կառավարություն ձևավորել, որից հետո Ջոնսոնը պաշտոնապես ստանձնել է վարչապետի պաշտոնը: Մեծ Բրիտանիայի միապետի հետ հանդիպումից հետո Ջոնսոնը գնալ է Լոնդոնի վարչապետական նստավայր, որտեղ առաջին անգամ ելույթ կունենա որպես Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար:

Նմանատիպ նյութեր